Թումանյանի թանգարանը հրավիրում է միասին նշելու Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 151-րդ տարեդարձը
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ բանաստեղծի թանգարանը պատրաստել է մի քանի միջոցառումներ: Փետրվարի 19-ին թանգարանում միջոցառումների մեկնարկը կտրվի 10:30-ին՝ հյուրասիրությամբ և գրքերի տոնավաճառով, որը կշարունակվի մինչև 18:00-ն: 10:30-16:00-ն թանգարանում կանցկացվի կենացների մրցույթ, ժամը 11:30-ին կլինի «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդեսը, ժամը 13:00-ին՝ «Ռոտոնդա» ներառական թատերախմբի ներկայացումը, 14:00-ին «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսը:
Ժամը 15:00-ին Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի սաները հանդես կգան «Կիկոսի մահը» և «Սուտլիկ որսկանը» ներկայացումներով, ժամը 17:00-ին կմեկնարկի «Տիեզերք» բենդի մենահամերգը:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի լուրջ անակնկալ՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակն ամփոփող ցուցահանդեսում
- Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը՝ 2D մուլտֆիլմ ձևաչափով
- Հովհաննես Թումանյանի մանկական ստեղծագործությունները՝ Լևոն Շանթի արևմտահայերեն փոխադրությամբ
- Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
- Գրադարանավարի օր. նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին
- Մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները. ՉԺՀ նախագահ
- Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում