Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները տարիներ առաջ օգնեցին Արևմտյան Աֆրիկայի երկրներին՝ հաջողությամբ հաղթահարելու էբոլա վիրուսի բռնկումը:
Այդ ժամանակ կազմակերպության ղեկավարը բժիշկ Թոմ Ֆրիդենն էր: Այժմ նա ղեկավարում է Resolve to Save Lives համաշխարհային շահույթ չհետապնդող կազմակերպությունը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Հարցին, թե ինչպես են կանխելու կորոնավիրուսի համաճարակը, որն այժմ տարածվում է ցանկացած մանրեի միջոցով, բժիշկը պատասխանում է. «Յուրաքանչյուր միկրոբի դեմ մենք ունենք տարբեր մոտեցում: Որոշների դեպքում պատվաստանյութեր ունենք, մեկ այլ դեպքում կան զսպման միջոցներ, օրինակ՝ սուր շնչառական համախտանիշի, էբոլայի ժամանակ, երբ մենք իրականում կարող էինք դադարեցնել այն: Եվ օրինակ գրիպի դեպքում կարող ենք մեղմել, նվազեցնել վնասը»:
Էբոլայի դեպքում կարևոր էր գտնել մարդկանց, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, քանզի այն տարածվում էր մարմնի հեղուկի միջոցով, մոտիկ շփման ժամանակ:
Մինչդեռ կորոնա վիրուսները կարմրուկի նման տարածվում է օդում, ինչը նշանակում է, որ այդ վիրուսը կարող է ավելի հեշտ տարածվել հազի կամ փռշտոցի միջոցով:Դա բարդացնում է շփումների հետքերով գնալու գործընթացը։ Պետք է մեկուսացում պահպանել:
«Դուրս մի եկեք տնից, եթե հիվանդ եք, բայց դա բարդ է լայն տարածում ունեցող վիրուսի դեպքում, որը վարակել է առնվազն 20 000 մարդու:
Դժվար է: Դա միանշանակ հանրային առողջապահության իսկապես դժվարին հարց է»,-ասում է բժիշկը:
Չինաստանի կառավարությունը մարդկանց խնդրել է ինքնամեկուսացվել, եթե հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեն:Կառավարությունը նաև կարանտին է հայտարարել բոլոր քաղաքներում, ինչը նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդկանց թույլ չեն տալիս հեռանալ:
«Սա կարևոր է վարակի տարածումը վերահսկելու տեսանկյունից, մարդկանց միջև շփումները նվազեցնելու միջոցով։ Այս վիրուսի դեմ մենք պատվաստանյութ դեռ չունենք, և հավանաբար գոնե մեկ տարի չենք ունենալու»,-ասում է Ֆրիդենը:
Հանրային առողջության մասնագետները խորհուրդ են տալիս ՝ հաճախ լվանալ ձեռքերը, ծածկել բերանը հազի ժամանակ:
Հետազոտողները աշխատում են պատվաստանյութ ստեղծելու վրա: Հանրային առողջապահական պրակտիկան ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ, վիրուսի բռնկումը կմարի: Այնպես,ինչպես Էբոլայի և մի շարք այլ համաճարակների դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան