Քաղաքական 14:47 07/02/2020 Հայաստան

«Ժողովուրդը Սահմանադրությունն է, Սահմանադրությունը՝ ժողովուրդը».Վահագն Հովակիմյան

«Իմ քայլը» խմբակցությունը չի քննարկել ԵԽԽՎ 2 համազեկուցողների պահանջը՝ հրատապության կարգով «Սահմանադրական փոփոխությունների» նախագիծը Վենետիկ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Հովակիմյանը նշեց, որ հարցը ոչ թե խմբակցության տիրույթում է, այլ ԱԺ նախագահի տիրույթում է, որովհետև օրենքի նախագիծն այլևս ընդունված իրավական ակտ է։

Պատգամավորը նշեց, որ չի կարող փաստարկներ ներկայացնել՝ ինչու է պետք կամ ինչու պետք չէ նախագիծը ուղարկել Վենետիկի հանձնաժողով. «Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, ու էս դեպքում ԱԺ նախագահը կորոշի»։

Ըստ Հովակիմյանի, սահմանադրական հանրաքվեն Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված գործընթաց է։ Դա ժողովրդի իշխանության ուղղակի իրացման գործընթաց է. «Ժողովուրդը Սահմանադրությունն է, Սահմանադրությունը՝ ժողովուրդը»։

Հովակիմյանը նշեց, որ ԵԽԽՎ անդամ պետությունների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով երեկ խորհրդարանը շարժվել է. «Այդ երկրներում խորհրդարանն ընդունում է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով դրվում է հանրաքվեի՝ ժողովրդի կողմից հաստատման։ Կա իրավակարգավորում, որ  պետք է օրենքի ընդունման համար ՍԴ դիմել, 2 երկրում կա։ 2 երկրում ՍԴ-ն նման լիազորություն ունի՝ Ուկրաինա և Մոլդովա։ Եվ հենց այդ 2 երկրներում էլ ՍԴ-ի հետ կապված եղել է ճգնաժամ»։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանում ՍԴ ճգնաժամը շատ նման է Ուկրաինայում 2004 թվականին եղած ճգնաժամին։

«Երբ Կուչման դեռ նախագահ էր և երկրորդ ժամկետն էր ավարտվում, նախագիծ է ներկայացնում ՍԴ, որպեսզի եզրակացություն ստանա 3-րդ ժամկետով նախագահ ընտրվելու համար, այսինքն՝ իր իշխանությունն անվերջ երկարաձգելու։ ՍԴ-ն ասում է՝ այո, կարող եք, 3-րդ էլ, 4-րդ էլ։ Դրա արդյունքում Ուկրաինայում տեղի է ունենում հեղափոխություն, գալիս է նոր քաղաքական իշխանություն, նոր նախագահ և սկսվում են բարեփոխումներ։ ՍԴ-ն սկսում է իր գործիքակազմով խանգարել բարեփոխումների»,- ներկայացրեց Հովակիմյանը։

Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, ապահովել է Սերժ Սարգսյանի իշխանության երկարակյացությունը, և որպես պահապան գնացել է ՍԴ, որպեսզի էդ իշխանության հավերժությունն այնտեղ ապահովի։

«Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և ՍԴ-ն իր գործիքակազմով սկսում է խոչընդոտել բարեփոխումներին»,-նշեց Հովակիմյանը։

Հարցին, թե կա՞ որևէ օրինակ, որ ՍԴ-ն խանգարել է բարեփոխումներ իրականացնելուն, Հովակիմյանը պատասխանեց՝ Երեկ ԱԺ ամբիոնից իմ ընկերները օրինակ բերեցին, ես հիմա դուրս եմ եկել քննարկումների էդ ամբողջ դաշտից, որովհետև շատ ծանրաբեռնված քննարկում էր. «Բայց էդ օրինակները կարող եք երեկվա նիստը նայել ու տեսնել, դրանք շատ առանցքային են։ Օրինակ, ԲԴԽ-ի մասին որոշումը, ըստ էության դատական համակարգում բարեփոխումների ճանապարհներից մեկը ուղղակի չորով փակում էր»։

Հովակիմյանը նշեց, որ Սահմանադրությունը չունի մեռած հոդված, ինչպես նշում էր ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Կլինի անցումային... Սահմանադրությունը չի կարող ունենալ մեռած հոդված։ Մայր փաստաթղթի որևէ հոդված՝ կլինի անցումային, ինքը մեռած հոդված չի կարող լինել։ Այ, որ ասում եք իրացված հոդված, դա էն դեպքում ա, եթե որևէ փոփոխություն այլևս չի կարող ազդել էն դաշտի վրա, որը իրավակարգավորում է։ Այլ կերպ ասած՝ եթե այս հանրաքվեն ընդունվի, այսինքն՝ տեղի ունենա այն փոփոխությունը, որը մենք առաջարկում ենք, դրանից հետո 213 հոդվածը ինչպես ուզում է փոփոխվի, այլևս չի կարող ազդել ՍԴ կազմի, մնացած խնդիրների վրա։ Այս դեպքում կարող ենք ասել, որ այն ամբողջությամբ իրացված է։ Այն ընդամենը սահմանում է ժամկետներ։ Դա միտումնավոր է այդպես արվել, որ եթե հանկարծ լինի այնպիսի վիճակ՝ ՍԴ-ն եթե ինչ-որ հարցում չենթարկվի Սերժ Սարգսյանին, էդ գործիքը իրենք գործածելու էին։ Խնդիրն այն է, որ ՍԴ-ն ուղղակի իշխանության դեմ է դուրս գալիս»,- ասաց նա։ 

Հարցին՝ արդյո՞ք կան խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել հանրաքվեի անցկացմանը, պատգամավորը նշեց, որ առաջիկա օրերին ամբողջ իրավական ընթացքը կերևա. «Չի կարող ՀՀ օրենսդրության մեջ խնդիր լինել Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդի իշխանության իրացման համար, որովհետև ամբողջ օրենսդրությունը կոչված է ապահովել Սահմանադրության կատարումը։ Արդեն մենք մտել ենք իրավական կարգավորումների փուլ, նախ պետք է ԱԺ նախագահը ստորագրի, և 7-օրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին։ Նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ՝ նշանակելու։ Այսինքն՝ էս իրավական ընթացք է»։

Հովոկիմյանը հիշեցրեց, որ վարչապետ Փաշինյանն իր երեկվա ԱԺ ելույթում ասաց՝ կողմ է հանրաքվեին։

Հարցին՝ կա՞ արդյոք վստահություն, որ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 25 տոկոսը կմասնակցի ընտրություններին, և 30 հազար քաղաքացի «այո» կասի փոփոխություններին, Հովակիմյանը պատասխանեց՝ այո, այդ վստահությունը կա։

«ՀՀ քաղաքացին է իր քվեով, իր տեղամաս գնալով կամ հաստատելու մեր վստահությունը, կամ Աստված չանի վատ սցենարով գնա։ Մենք վստահ ենք, որ գնում ենք, ամեն դեպքում, երբ հանրաքվե գնա, մենք այդ հարցերի պատասխանները կստանանք։ Ես համոզված եմ, որ ՀՀ ժողովուրդը այլևս ունենալով լիարժեք իշխանություն, սկսելու է լիարժեք իր իշխանություն կիրարկել։ Տվյալ դեպքում շատ լավ է, որ մարդիկ բոլոր կարևոր դեպքերում գիտակցեն, որ իրենք են որոշում ընդունողը։ Երբ երկրի համար շատ կարևոր հարց է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու իրենց իշխանությունն իրացնելու։ Սա ժողովրդավարության թիվ մեկ սկզբունքն է, որը այլևս պահպանվելու է։ Ինձ մտահոգում է փաստը, որ իմ գործընկերները հանրաքվեին մասնակցությունը դիտարկում են՝ որպես բեռ՝ ժողովրդի ուսերին դրված։ Էս մտայնությունով ժամանակին ընտրություն էր կեղծվում, որ ասում էին՝ քաղաքացուն մի տանջեք, տնից մի հանեք։ Էդ ձևով իրենք քաղաքացու ձեռքից վերցնում էին իշխանությունը։ Սկսած 97 թվականից քաղաքացուն զրկեցին այդ իրավունքից, որը բերեց ընտրությունների կեղծման։ Սենց բերեցին, զրկեցին քաղաքացուն իշխանությունից՝ ասելով լավ, նեղություն չտանք քաղաքացուն։ Այլևս ոչ ոք քաղաքացուն չի տանելու ընտրական տեղամաս ու իր որոշումն ընդունելու։ Ով դրա հետ չի կարող համակերպվել, կարող ա դուրս գա քաղաքականությունից։ Ժողովուրդը պետք է իր իշխանությունն իրացնի»,- հավելեց նա։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}