ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացրել է վիճակահանություն և ամփոփել «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Շահավետ Ամանոր» ակցիայի արդյունքները «Շահավետ» ավանդի շրջանակներում և ավանդաբար անցկացրել վիճակահանություն:
Բանկից տեղեկացնում են, որ «Շահավետ Ամանոր» ակցիան մեկնարկել է 2019 թվականի վերջին և նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր ակցիայի ընթացքում (25.11.2019 – 30.12.2019) ձևակերպել են ՀՀ դրամով «Շահավետ» ավանդ 1 տարի ժամկետով` տոկոսագումարների ստացումով ավանդի ժամկետի ավարտին: Հաճախորդները ստացան տարեկան 10% բարձրեցված տոկոսադրույք (տարեկան եկամտաբերությունը` 9,9%) և հնարավորություն մասնակցելու վիճակահանությանը:
Համաձայն խաղարկության, որը հեռարձակվել է Բանկի Ֆեյսբուքյսն էջի ուղիղ եթերով, 10 հաջողակներ իրենց արդեն իսկ ձևակերպած ավանդի դիմաց ստացան աննախադեպ բարձր տարեկան տոկոսադրույք` 20% (տարեկան եկամտաբերությունը` 19,95%): 20% տոկոսադրույքը կհաշվարկվի ավանդի ժամկետի վերջում` ոչ ավելի, քան 10 միլիոն դրամի չափով ավանդի գումարի նկատմամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում է հաղթողներին և պատրաստում նոր հետաքրքիր և եկամտաբեր խաղարկություններ իր հաճախորդների համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ -Հայաստան Բանկի ուսումնական կենտրոնն անընդհատ զարգացնում և բարելավում է ամբողջ թիմի աշխատանքը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվ շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին