Մահացել է կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացրած բժիշկը
Չինացի ակնաբույժ Լի Վենլյանը, որը դեռ մինչև կորոնավիրուստի տարածումը զգուշացրել էր գործընկերներին վտանգավոր վիրուսի մասին, իսկ մի քանի շաբաթ անց ինքը վարակվել դրանով, մահացել է: dw.com-ի հաղորդմամբ, Ուհանի բիժշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց չեն կարողացել:
Նա մահացել է հենց հիվանդանոցում: Լի Վենլյանի մահվան մասին առաջինը հայտարարել է չինական Global Times անգլալեզու թերթը, բայց շուտով հերքել է սեփական լուրն ու հեռացրել այն: Ավելի ուշ բժշկի մահվան մասին տեղեկատվություն հայտնվել է չինական Weibo-միկրոբլոգի բժշկական հաստատության էջում:
«Մենք խորապես սգում ենք»,- նշել են գործընկերները:
Հիշեցնենք, որ Չինաստանում նոր 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 31,1 հազարը, մահացել է 636 մարդ, վերականգնվել է 1540-ը:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 636-ի
- Սի Ցզինպինն ու Թրամփը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի
- Ճապոնիայում կարանտինի մեջ գտնվող նավի ուղևորներից 20-ի մոտ է արդեն կորոնավիրուս ախտորոշվել
- Չինաստանի հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսը հաղթահարած 1,153 հիվանդներ
- Կորոնավիրուսով հիվանդներին բուժող բուժքրոջ ու դստեր հեռվից գրկախառնությունը
- ԱՀԿ-ն 675 միլիոն է խնդրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
- ԱՆ. Նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական