Իրավունք 11:26 08/02/2020 Հայաստան

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:

ԱԱԾ-ից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը նշված ժամանակահատվածում վերադասի՝ ՀՀ ֆինասների նախկին նախարարի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և միջազգային համագործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային վարչարարությունը զարգացնելու, մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները ՀՀ կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել ՀՀ մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2.282.387.249 ՀՀ դրամ արժողությամբ 8.500 միավոր էլեկտրոնային կողպեք:

Մինչդեռ, ՀՀ մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թ. հոկտեմբեր ամիսը, օգտագործվել է ընդամենը 251 միավոր կողպեք։

Արդյունքում, հիշյալ 2 բարձրաստիճան պաշտոնյաների՝ ՀՀ ֆինասների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, այլև ՀՀ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1.747.195.905 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ ։
Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դեռևս  2018 թ. հունիսին լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հետախուզվողին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու  և այլ հանցադեպերին նրա առընչակցությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:19
Չինաստանի բնակչությունը 2024-ին նվազել է 1,39 միլիոնով
2024 թվականին Չինաստանի բնակչությունը նվազել է 1,39 միլիոն մարդով։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոն (NBS):...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ձեռագիր սիրիական ու հայկական դպրոցներում
Սիրիայի նոր, իսլամիստական իշխանությունը ինքնագլուխ որոշում է ընդունել փոփոխություններ մտցնել դպրոցական ծրագրում։  Անցումային կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:49
Իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու Պապիկյանին. Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում
«Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է։ Բանակում  երբեք չի պահպանվել սահմանափակումներով...
Աղբյուր` Panorama.am
10:45
Ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու հայ գերիներին. Հենրիխ Մխիթարյան
Հայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ինսթագրամի սթորի բաժնում հրապարակել է հայ գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որը հրապարակվեց...
Աղբյուր` Panorama.am
10:04
Իրանական կողմը գնահատում է Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիրը
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում նոր ուժի ստեղծմանը և էապես կփոխի ուժերի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Մաhաgել է կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը
78 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ Այս մասին հայտնում է Variety-ն։ «Հիմա, երբ նա այլևս մեզ հետ չէ, աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
09:58
Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը. Երևանի ավագանու անդամ
«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես...
Աղբյուր` Panorama.am
09:45
Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը
«Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին»:
Աղբյուր` Panorama.am
09:24
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ինչու են հրաժարականի դիմումներ գրել երկու դատարանների նախագահներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության և իշխանամերձ օղակների համար։ Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փետրվարի 10-ին նշանակված է առաջին նիստը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Ովքեր են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգության աշխատակիցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հունվարի 17-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 17-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգացման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}