
«Հրապարակ». Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե ՀՀ իշխանությունները չեն խառնվում Արցախի ներքին գործերին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։ Մի քանի օր առաջ էլ հանդիպել է նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի զինակից Ալեքսանդր Քանանյանին, ով վերջերս հացադուլ էր անում Քարվաճառում։
Քայլը քաղաքական էր՝ ուղղված Արայիկ Հարությունյանի դեմ, ում անունը ՀԷԿ-աշինության հետ է կապվում։ Քանանյանը, ըստ մեր աղբյուրի, հանդիպումից հետո պարծեցել է, որ ներքաղաքական հարցեր են քննարկել, և իրենք ունեն Գրիգորյանի աջակցությունը։ Վերջինս հանդիպել է նաև Արցախի ԿԸՀ նախագահի հետ։ Այս անգամ ևս Դանիել Իոաննիսյանն ու «Թրանսփերենսին» Արցախում դիտորդություն կանեն։ Ինչո՞ւ է ՀՀ ԱԽ քարտուղարը զբաղված Արցախի ներքին գործերով։
Բանն այն է, որ Արցախի ընտրությունները Փաշինյանի առաջնահերթություններից են։ Հենց այս գործառույթն էլ ամրապնդել է Գրիգորյանի դիրքն ԱԽՔ-ի պաշտոնում, որից զրկվելու վտանգավոր եզրագծին էր 2 տարի շարունակ։ Հիմա իշխանությունների քաղաքական հակառակորդներին է «պատին ծեփում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին