Ուհանում բացվեց երկրորդ հիվանդանոցը կորոնավիրուսով վարակվածների համար
Չինական Ուուհան քաղաքում բացվել է երկրորդ հատուկ հիվանդանոցը՝ նախատեսված կորոնավիրուսով վարակված հիվանդների համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ արդեն իսկ ժամանել է բուժանձնակազմի առաջին խումբը: Նախատեսվում է, որ փետրվարի 8-ին հիվանդները կուղարկվեն հիվանդանոց։
Այս հիվանդանոցում կբուժվեն միայն նրանք, ում մոտ հստակ ախտորոշվել է հիվանդությունը:
Հիվանդանոցը գտնվում է 79 հազար քմ մակերեսով մետրոյի տարածքում, որի մեծ մասը նախատեսված է հիվադների համար։ Բժիշկների համար նախատեսված է 264 սենյակ, որոնցից յուրաքանչյուրը կծառայի 6 բժշկի։
Ընդհանուր առմամբ, հիվանդանոցը կսպասարկի ավելի քան 2000 բժիշկ։
Նշվում է նաև, որ հիվանդանոցում կա 1500 մահճակալ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. ԱՀԿ-ն նախազգուշացնում է պաշտպանության միջոցների սղության մասին
- Չինաստանում հրապարակվել է վիճակագրություն` շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ
- Մահացել է կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացրած բժիշկը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան