Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 33,8 մլն հատ ծխախոտ
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 33 մլն 874.0 հազար հատ ծխախոտ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 7.2%-ով։
Նշենք, որ 2018 թ-ին արտադրվել է 31 մլն 602.0 հազար հատ ծխախոտ։
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 13.4%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։