Մեկ օրում շմոլ գազից թունավորվել է 14 քաղաքացի, որից 5-ն անչափահաս
Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:
Նույն օրը, ժամը 23.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի։
Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ փետրվարի 7-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել՝ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի։
Պարզել է, որ քաղաքացիները Սարյան փողոցում գտնվող իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
- Վեց քաղաքացի թունավորվել է շմոլ գազից
- Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին
- Մասիսում շմոլ գազից ընտանիք է թունավորվել
- Շմոլ գազի թունավորման հետևանքով Տավուշում ամուսիններ են մահացել
- Շուշիում շմոլ գազից թունավորման հետևանքով ընտանիքի երեք անդամ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան