Յուրի Հովհաննիսյան. Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել «տիեզերական» տարրերով
Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը կարող է համալրվել տարածության մեջ գտնված տարրերով: Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ասել է Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի միջուկային ռեակցիաների Ֆլերովի լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:
«Այո, տիեզերական տարրեր կարող են հայտնվել պարբերական աղյուսակում։ Այստեղ կա երկու հարց՝ կարող են առաջանալ նոր տարրեր, որոնք մենք դեռ չգիտենք և արդյոք կգոյատևեն դրանք»,- նշել է Հովհաննիսյանը։
Հարցին, թե քանի՞ նոր տարր կարող է հայտնաբերվել, Հովհաննիսյանը պատասխանել է՝ կարող է և ոչ մի, կարող է և շատ։
«Դուք պետք է հասկանաք, թե ինչպես են ընդհանուր առմամբ տարրերը առաջացել: Այս տարրերը, որոնք կան Երկրի վրա, բոլորն էլ տիեզերական ծագում ունեն, ինչ-որ կերպ դրանք հայտնվել են: Պարզապես այն տարրերը, որոնք կան Երկրի վրա, կարողացել են գոյատևել մինչ օրս։ Կան տարրեր, որոնք եղել և կազմալուծվել են»,-ասել է Հովհաննիսյանը։