Հայաստանը լավատես պետությունների հնգյակում և երջանիկ պետությունների տասնյակում է
Հայաստանում հույսի և հուսահատության ինդեքսը 62-7 տոկոս հարաբերակցությամբ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունց«Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը՝ ներկայացնելով «GALLUP International association»-ի հարցման արդյունքները։
Նրա խոսքով՝ 2019 թվականի տարեվերջին հանրապետության տարածքում անցկացված հարցման ընթացքում քաղաքացիների 62 տոկոսը պատասխանել է, որ 2020-ը նախորդ տարվա համեմատ լինելու է ավելի վատը։
7 տոկոսի կարծիքով, ըստ նրա, 2020 թվականը ավելի վատը կլինի, քան 2019-ը, իսկ 25 տոկոսը նշել է՝ 2020-ը կլինի նախորդ տարվա նման։
Հարցին, թե 2020թ-ը 2019-ի համեմատ ինչպիսին կլինի, դժվարացել է պատասխանել հարցվածների 6 տոկոսը։
«Այս ցուցանիշով Հայաստանը լավատես պետությունների ցանկի առաջին հնգյակում է՝ 5-րդ տեղում։ Առաջին տեղում Պերուն է, հաջորդը Ալբանիան, ապա Նիգերիան, չորրորդ տեղում Ղազախստանն է և վերջում Հայաստանը»,- նշեց Դաջունցը։
Ներկայացնելով վատատես պետությունների հնգյակը՝ բանախոսն ասաց, որ ցուցակը գլխավորում է Լիբանանը. «Երկրորդ տեղում Հոնկոնգն է, ապա Հորդանանը, Իտալիան և Բոսնիա-Հերցեգովինան»։
Հայանե Դաջունցի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանում գրանցվել է բացասական ցուցանիշ, 2016 թվականին ցուցանիշը բարձրացել է, ապա 2017 թվականին նվազել։ Իսկ 2018 թվականին հույսի և հուսահատության ինդեքսը կտրուկ աճ է գրանցել՝ 55 տոկոս։
Երջանկության ինդեքսը հաշվվել է հետևյալ հարցի միջոցով. «Ընդհանուր առմամբ, դուք անձնապես Ձեզ համարում եք՝ շատ երջանիկ, երջանիկ, ոչ երջանիկ, ոչ դժբախտ, դժբախտ և շատ դժբախտ»։
Հայաստանում հարցվողների 13 տոկոսը նշել է, որ շատ երջանիկ է, երջանիկ է հարցվածների 60 տոկոսը։ Ոչ երջանիկ-ոչ դժբախտ է նշել հարցվածների 23 տոկոսը, դժբախտ է 2 տոկոսը, շատ դժբախտ՝ 1 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 1 տոկոսը։
«Աշխարհի ամենաերջանիկ երկրներն են Կոլումբիան, Ինդոնեզիան, Էկվադորը, Ղազախստանը, Նիգերիան և Ֆիլիպինները։ Հայաստանը երջանկության ինդեքսով 7-րդ տեղում է»,- ընդգծեց Դաջունցը։
Նա նաև հայտնեց, որ աշխարհի ոչ երջանիկ պետությունների հնգյակում առաջատարը Հորդանանն է, ապա Լիբանանը, Սիրիան, Հոնկոնգը և Իրաքը։
Հարցմանը մասնակցել է 45676 մարդ՝ 46 երկրի։