Հենրիխ Մխիթարյանի գոլը չօգնեց և «Ռոման» պարտվեց «Բոլոնիայի» հետ խաղում
Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում «Ռոման» հռոմեացիների «Օլիմպիակո» մարզադաշտում ընդունել էր «Բոլոնիային»։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:3 հաշվով: Այս մասին գրում է «Չեմպիոնատը»։
Խաղի հաշիվը բացվել է 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։
Առաջին խաղակեսի միջնամասում «Ռոման» հավասարեցրեց հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ Մուսա Բարոույի շնորհիվ: 51-րդ րոպեին Բարոուն դուբլ գրանցեց՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը։
Խաղի վերջում գոլով աչքի ընկավ հռոմեացիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: