Չինաստանում հրապարակվել է վիճակագրություն` շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ
Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբը շարունակում է անհանգստացնել ամբողջ աշխարհին, չնայած հանգամանքին, որ վերջին օրերին մի շարք վիճակագրություններ բարելավման հույս են տալիս, այնուամենայնիվ, վերականգնման թվի հետ մեկտեղ, զոհերի և ծանր հիվանդ հիվանդների թիվը շարունակում է աճել: Այս մասին գրում է ria.ru-ն։
ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, փետրվարի 7-ի դրությամբ, Չինաստանի մայրցամաքում կորոնավիրուսի հետևանքներով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է ավելի քան 34,5 հազար մարդ, 2050 մարդ վերականգնվել է և դուրս գրվել: Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր ավելի քան 31,1 հազար հիվանդի և 636 մահվան մասին:
Շաբաթական վիճակագրությամբ աճում են բոլոր ցուցանիշները, միակ դրականն այն է, որ հիվանդանոցներից դուրս գրվածների քանակը և այն փաստը, որ մինչ օրս հայտնաբերված վարակների քանակը չի գերազանցում 4 հազարը:
Այսպիսով, փետրվարի 3-ին հայտնաբերվել է 3235 հիվանդության դեպք, որից 2345-ը եղել են Հուբեյի նահանգում, համապատասխանաբար, փետրվարի 4-ին 3887 դեպք, 3156-ը՝ Հուբեյում, փետրվարի 5-ին՝ 3694 դեպք, 2987-ը Հուբեյում, փետրվարի 6-ին՝ 3143 դեպք, 2447-ը՝ Հուբեյում և փետրվարի 7-ին` 3399 դեպք, 2841-ը՝ Հուբեյում։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացրած բժիշկը
- Չինաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 636-ի
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան