Հայաստանում 2019 թ-ին մայրական մահացությունն աճել է, մանկականը՝ նվազել
2019թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Այս մասին Pnaorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
Նշենք, որ Հայաստանում 2018 թվականին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք:
Ինչ վերաբերում է մանկական համացությանը, ապա Հայաստանում մանկական մահացության գործակիցը 2019թ. կազմել է 6.2 ` 1000 կենդանի ծնվածի հաշվով:
Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում նախորդ տարի գրանցվել է 224 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում (2018թ-ին՝ 261, 2017թ-ին՝ 311, 2016թ-ին՝ 352), և 276 մահվան դեպք՝ մինչև 4 տարեկան երեխաների դեպքում: 2018 թ-ին գրանցվել է 317 դեպք, 2017թ-ին՝ 362 դեպք, 2016թ-ին՝ 408: