Հանրապետությունում սպասվում են ձյան առատ տեղումներ
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։
Հանրապետության տարածքում փետրվարի 8-ին կեսօրից հետո, 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյան տեսքով։ Փետրվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:
Երևան քաղաքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին ձյան տեսքով։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշենք նաև, որ ԱԻՆ-ի փոխանցմամբ, փետրվարի 8-ին՝ ժամը 15:01-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ, Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է:
Տավուշի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Շիրակի մարզի Գյումրի, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները