Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը փոխվեց, բայց իրավիճակը ՝ ոչ
Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը նախորդ տարի փոխվեց, սակայն իրավիճակը մնաց անփոփոխ: Մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի կենդանաբանական այգում հերթական կենդանին է անկել, սակայն այդ մասին այգու պաշտոնական կայքը տեղեկացնում է միայն օրեր անց։ 20-ամյա ուղտի անկման պատճառը տուբերկուլոզի հարուցիչներն են եղել։ Այդպես գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փորձեցինք հասկանալ, թե որն է եղել պատճառը՝ հայտարարությունն ուշ տարածելու համար և արդյոք մինչ ուղտը, այս տարի այլ կենդանիներ ևս անկել են: Այգու կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու են կենդանու անկման մասին հայտնել մի քանի օր անց:
«Հետազոտությունների արդյունքում է ինչ-որ բան հայտարարվում, առանց ստույգ տեղեկատվության և առանց հետազոտության չենք կարող կասկածներով բան հայտարարենք։ Տվել ենք լաբորատորիա, երբ արդյունքները եղել են, արդեն համապատասխան մեր հայտարարությունն արել ենք»,-ասաց նա։
Այս տարվա ընթացքում ուղտը միակ կենդանին չէ, որ անկել է։ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ նաև մողես է սատկել։ Իսկ նախորդ տարեվերջին էլ այգու խոճկորներն էին անկել։
Այգու մասնագետի խոսքով՝ նախորդող դեպքերի անկման պատճառը տուբերկուլոզի հարուցիչը չի եղել։ Ըստ նրա, մողեսը ծեր և արատավոր է եղել։ Ինչ վերաբերում է խոճկորներին, ապա դրանք ևս չեն անկել տուբերկուլոզի պատճառով. «Կա լաբորատոր հետազոտության պատասխան, ստույգ բան չկա, չեմ կարող ասել։ Տուբերկուլոզ չի եղել»։
Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ այգում գտնվող մյուս կենդանիների մոտ տուբերկուլոզի հարուցիչ չի հայտնաբերվել։ Կենդանաբույժն ասաց, որ շարունակում են հետազոտությունները, թեև դա մեկ-երկու օրվա գործ չէ։
«Գործ ունենք բազմատեսակ կենդանիների հետ։ Իհարկե կանխարգելիչ միջոցառումներ անում ենք, բայց դե այդ հիվանդությունը կանխելն անհնար է, աշխարհում չկա նման պրակտիկա, որ մեկ կամ մի քանի միջոցառում իրականացնելով ազատվենք հիվանդությունից»,- ասաց կենդանաբույժը:
Ավելացնենք, որ այս պահին կարանտին է հայտարարված և այգու մուտքը փակ է նաև այցելուների համար։ Հարություն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ կարանտինը դեռ մեկ ամիս կշարունակվի։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում կենդանիների անկման շատ դեպքեր գրանցվեցին՝ արջը, վագրը, կոկորդիլոսը, զեբրը սատկեցին:
Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ և նախկին ղեկավարությունը հրաժարական տվեց: Սակայն ինչպես տեսնում ենք, դա ևս չփրկեց կենդանիներին:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենդանաբանական այգու ուղտերից մեկը անկել է
- Այս քայլերը միտված են կենդանաբանական այգին փակելուն. Սիլվա Ադամյան
- Կենդանաբանական այգին տնօրենի պաշտոնակատար ունի
- Մուֆլոնների ու կենգուրուների անկման պատճառ է եղել սուր-ծակող առարկան
- Կենդանաբանական այգին տարիներ ի վեր դարձել է որոշակի քաղաքական դիվիդենտներ հավաքելու թեմա. Ռ. Խաչատրյան
- Կենդանաբանական այգու տարածք ներխուժած 5 շները թմրեցվել են
- Փոխքաղաքապետը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- Կենդանաբանական այգու տնօրինության վարքագիծը կասկածելի է թվում մարդկանց
- Կենդանաբանական այգում այսօր էլ մուֆլոններ են հոշոտվել
- Տնօրինությունից ուզում ենք ստանալ հոշոտված կենգուրուների լուսանկարները՝ հավաստելու համար փաստը
- Գորշ արջին Հրազդանից տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
- Երևանի կենդանաբանական այգում ծնվել է 4 եղջերու
- Հունգարիայի կենդանաբանական այգում սպիտակ առյուծի ձագ է ծնվել
- Կենդանաբանական այգու սեզոնի բացումը սկսվեց տնօրենի հրաժարականի պահանջով
- Երևանի կենդանաբանական այգում սատկել է Բենգալյան վագրը
- Բողոքի ակցիա. Կենդանաբանական այգում վերջին կենդանիներն են մահանում, գյուղի բադեր են բերում ցուցադրում
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան