Մոսկվայում անհետացել են ԽՍՀՄ ղեկավար Ստալինի ծոռը՝ Սելիմ Բենսադը և նրա կինը
Մոսկվայում անհետացել են ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Սալիմ Բենսադը և նրա կինը: Այս մասի գրում է gazeta.ru-ն։
Ինչպես նշվում է, զույգի անհետացումը նկատել է տղամարդու հայրը՝ Հոսին Բենսադը, ով ամուսնացած էր Խորհրդային գլխավոր քարտուղարի թոռնուհու՝ Գալինա Ջուգաշվիլիի հետ:
Նրա խոսքով ՝ վերջին անգամ որդուն և հարսին տեսել է 2019-ի սեպտեմբերին: Դրանից հետո նա մեկնել է Ալժիր, և երբ նոյեմբերին վերադարձել է տուն, Սալիմը և նրա կինը այլևս այնտեղ չեն եղել:
Սալիմ Բենսադի և նրա կնոջ անձնական իրերը ևս տնից բացակայում են։
Ավելի ուշ հայրը որդուց նամակ է ստացել, որ չփնտրեն իրեն և հանգիստ թողնեն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան