105 իրավապաշտպան սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով դիմելու է նախագահին
Ռուբեն Մելիքյանի, Լարիսա Ալավերդյանի և Ավետիք Իշխանյանի նախաձեռնած՝ ՀՀ նախագահին ուղղված ստորագրահավաքին միացել է 105 իրավաբան և իրավապաշտպան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:
Ավելի վաղ վերոնշյալ իրավաբանները և իրավապաշտպանները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես նշված էր.
«Խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։
Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի սահմանադրական իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»,- ասված էր հայտարարությունում։
Մելիքյանը տեղեկացրել է, որ ժամը 17.00-ի տվյաներով՝ ստորագրահավաքին միացել է 105 իրավաբան և իրավապաշտպան, ապա հավելել է, որ վաղը՝ փետրվարի 8-ին հայտարարությունը պաշտոնապես ուղարկվելու է Հանրապետության նախագահի աշխատակազմ։
Հարակից հրապարակումներ`
- Էդքան չսիրել պետությունը. փաստաբանը՝ իշխանությանը
- 88 կողմ, 15 դեմ. Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան