Ս. Ավետարանը և Ս. Սարգսի աջը բերվեցին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների տոնը:
Տոնի առթիվ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին, Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ եկեղեցի բերվեց նաև Ս. Սարգսի աջը: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից։
Ս. Պատարագի ողջ ընթացքում Ս. Ավետարանը և Ս. Սարգսի աջը կմնան Ս. Խորանի վրա: Հավարտ Ս. Պատարագի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին:
Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը