Սյունիքում ձնահոսքից տուժած զինծառայողի վիճակը լավ է
Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ մնացած զինծառայողի՝ շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
Վերջինիս խոսքով, տուժած զինծառայողը երեկ հիվանդանոցում ստացել է ամբուլատոր բուժօգնություն, և գնացել է տուն. «Հոսպիտալացնելու խնդիր չկար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ:
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին