Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին. Գագիկ Համբարյան
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից...
Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոհերն են գրանցվել մեր բանակում՝ Սյունիքում ձնահյուսի հետևանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ...
Անկեղծ ասած սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին...Սակայն ապարդյուն...
Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն և "պողոսներին" ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում...
Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երևանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ...
Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար...Իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, «մոռացության» է տալիս այսպիսի լուրերը և նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին...
Հ.Գ.Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետևելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում...»։
Նշենք, որ «Ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից 3-ը մահացել են.ՊՆ» վերնագրով լուրի տակ Panorama.am-ի ընթերցողը ևս գրել է ցավակցության և անտարբերության մասին.
« Anna Balayan. Ի՞նչ պայմաններում, ի՞նչ հանգամանքներում։ Ինչու՞ պետք է նման բան կատարվի մեր բանակում։ Սթափվեք, լրջացեք ժողովուրդ, մենք ազգովի ինքնասպանվում ենք։ Մեր երկրում տրամաբանության պակաս, ու չափից դուրս անտարբերություն կա։ Եթե մեկ այլ երկրում թեկուզ մեկ զինվոր է սպանվում կամ մահանում ինչ-ինչ հանգամանքներում, ադեկվատ արձագանք է լինում թե մեդիայի, թե հասարակության կողմից, իսկ մեր մոտ, տպավորությունն այնպիսին է, կարծես թե նման միջադեպերը նորմալ երեւույթ են։ Մենք առավել եւս պետք է դողանք մեր ամեն մի զինվորի կյանքի համար, քանի որ մի բուռ ժողովուրդ ենք։ Մենք ոչ ադեկվատ ժողովուրդ ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան