«Ժողովուրդ». Մարությանի կինը կատարում է քաղաքապետի խորհրդականի գործը՝ բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության և քաղաքապետ Հայկ Մարությանը միջև, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան։
Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով և անգամ ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։
Ըստ էության, նա կատարում է Երևանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին և կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլևս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց և առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաև կնոջ հետ և լսել վերջինիս։
Բանն այն է, որ թերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։
Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։
Եվ ուշագրավ է, որ այդ նշանակումից որոշ ժամանակ հետո Իվան և Հայկ Մարությանի խորհրդականներից մեկը հանդիպել են Բեգոյանին, և քաղաքապետի կինը նրան ասել է, թե նա իրենց վստահությունը կորցրել է, պետք է հեռանա»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան