Կանադան Իրանի դեմ միլիարդ դոլարի հայց է ներկայարվել՝ խոցված Boeing 737-ի համար
Կանադացի փաստաբանները Տորոնտոյում հայց են ներկայացրել Իրանի դեմ ՝ Թեհրան-Կիև թռչող Boeing 737 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Այս մասին գրում է Ria-ն:
Նշվում է, որ հայցվորները պահանջում են փոխհատուցում 1,5 միլիարդ կանադական դոլար, ինչը հավասար է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Ըստ ԶԼՄ-ների, դատական գործով պատասխանողներ են նշվել Իրանը, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և այլք: Որպես հիմնական հայցվոր նշվում է աղետին զոհ դարձածի մերձավոր ազգականը, որի անունը չի բացահայտվում, ինչպես ասվում է, որպեսզի նրան «չվնասի Իրանը»։
Հայցադիմումում նշվում է, որ Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցումը «կանխամտածված և ահաբեկչական գործողություն էր»:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում Իրանի կողմից պատահաբար խոցված ինքնաթիռում կար 176 մարդ, որոնք բոլորն էլ զոհվեցին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին