Կորոնավիրուս. ԱՀԿ-ն նախազգուշացնում է պաշտպանության միջոցների սղության մասին
Չինաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 31 հազարը, մահացել է ավելի քան 630 մարդ, վերականգնվել է ավելի քան 1500 մարդ: Ուհան քաղաքում կառուցվել է երկրորդ ինֆեկցիոն հիվանդանոցը։ Այս մասին գրում է euronews-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ նոր վարակի ուսումնասիրման գլոբալ ֆորում է նախատեսված փետրվարի 11-ին և 12-ին:
ԱՀԿ-ն, միևնույն ժամանակ, երկրներին կոչ է անում ռացիոնալ օգտագործել բժշկական դիմակները և պաշտպանական այլ միջոցները:
«Աշխարհը կանգնած է անձնական պաշտպանիչ միջոցների խիստ պակասի առաջ․ պահանջարկն աճել է 100 անգամ, գներն աճել են 20 անգամ: Իրավիճակը սրվում է այդ միջոցների լայնածավալ օգտագործմամբ այլ նպատակներով, այլ ոչ թե հիվանդների բուժօգնության համար, արդյունքում մեր պաշարները սպառվում են», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան