ԱՄՆ-ում կյանքից հեռացել է բժշկության նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը
ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է բժշկության Նոբելյան դափնեկիր Սթենլի Քոենը: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Վանդերբիլտի համալսարանից:
Քոենը 1986-ին ստացել է Նոբելյան մրցանակ «Ֆիզիոլոգիա կամ բժշկություն» անվանակարգում։
Նշվում է, որ գիտնականը մահացել է ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Նա ուներ կին, երեք երեխա և երկու թոռ:
Քոենը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 17-ին Բրուքլինում (Նյու Յորքի նահանգ): Նրա ծնողները հրեա գաղթականներ էին՝ Ռուսաստանից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա