Քաղաքական 12:13 08/02/2020 Հայաստան

Էդքան չսիրել պետությունը. փաստաբանը՝ իշխանությանը

«Նախագիծը ներկայացնողը նման նախագիծ ներկայացնելու հետ մի գրամ կապ չունի, եթե հաշվի առնենք իր մեկնաբանությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Խուրշուդյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեին։

Փատաբանը նշում է, կա Սահմանադրություն, որով որոշակի գործընթացներ են սահմանված, որոնք ընդամենը պետք է պահպանել։

Սակայն, քանի որ արդեն նախագիծը « Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի կողմից ներկայացվել է, ըստ Խուրշուդյանի, քաղաքական թիմը ուզի-չուզի պետք է պաշտպանի։

«Ոնց որ նախկինում, մինչև հեղափոխություն, մեծամասնությունը չէր լսում փոքրամասնությանը, հիմա նույնը կրկնվում է։ Էն մարդիկ ասում են արեք, բայց դրան ձև կա։ Էս, էս, էս օղակները շրջանցելով՝ պետք չի անել մի բան, որը ինքնանպատակ է։ Էնքան որ, հարց է դրված, որ պետք է անեն։ Նույն իրավիճակն է ստեղծվում»,- նշեց Խուրշուդյանը։

Ըստ փաստաբանի, եթե նախկինում իշխանություններն ասում էին օրենքով են շարժվում և իրենք մեծամասնություն են, ապա ներկայում օգտագործվում է «ժողովուրդը ուզում է ու մենք պետք է անենք» տերմինը։

«Շուտով հայտնի իրադարձության 2 տարին կլրանա։ Ես մինչ օրս չեմ տեսել, որ ժողովուրդը լուրջ պահանջ ներկայացնի ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու ուղղությամբ։ Այլ պահանջներ ամեն օր տեսնում ենք՝ կառավարության, ԱԺ-ի դիմաց՝ բողոքի ակցիայի տեսքով»,- ընդգծեց Խուրշուդյանը։

Ըստ բանախոսի, անհասկանալի է, որ իշխանությունը խոսում է ժողովրդի անունից, քանի որ հայտնի չէ՝ երբ եղավ ժողովրդի պահանջը, ոնց եղավ ու ինչու հենց հիմա եղավ. «Երկու, մեկ տարի առաջ կարող էին այս հարցը բարձրացնել, չէ, հենց էս պահի՞ն։ Ենթադրում եմ, որ ինչ-որ բանի հետ կապված է»։

Հարցին, թե արդյոք ՍԴ խնդիրը իշխանությունը կապում է Հրայր Թովմասյանի անձի հետ, Խուրշուդյանը պատասխանեց՝ հնարավոր է, չի բացառվում։

«Լսել եմ նաև, որ խոսակցություն կա կապում են Քոչարյանի գործի հետ։ Ուղղակի ԱԺ-ում իմքայլական պատգամավորների ելույթներից, որոնց հիմնական մասը մասնագիտությամբ լրագրող է... կներեք, բայց լրագրողական մակարդակով նման հարց բարձրացնելն իմ համար մի քիչ ընդունելի չէ։ Ասում են՝ սա հեղափոխության վերջին բաստիոնն է, չգիտեմ՝ նկատի ունեն հենց Հրայր Թովմասյանին, թե ՍԴ 7 դատավորներին»,- նշեց Խուրշուդյանը։

Վերջինս համաձայն չէ կարծիքին, որ ՍԴ-ն հեղափոխության վերջին բաստիոնն է, քանի որ հեղափոխությունից հետո առաջին հերթին պետության մեջ փոխվում են ուժային կառույցների ղեկավարները և զուգահեռաբար ֆինանսական բլոկի պատասխանատուները. «Մեր մոտ դա չի եղել, չեմ հասկանում, թե ինչի են սկսել ժողովրդի անունից ասել, որ նա պահանջում է փոխել ՍԴ կազմը»։

Փաստաբանը հարցադրում արեց՝ ժողովուրդը չի՞ պահանջում գլխավոր դատախազի, դատախազական համակարգի հին, նախկինում եղած մոտեցումների փոփոխություն.

«Մենք տեսել ենք ոնց են աշխատել դատախազության մեծ մասը, ոստիկանական համակարգը, քննչական մարմինը, էնտեղ ամեն ինչ նորմա՞լ է, փոխել ենք, դատական համակարգում էլ դատավորների հետ կապված բոլոր բարեփոխումներն արել ենք, մնացել է սահմանադրական դատարա՞նը։ Լրագրողական մոտեցում է, էլի, էդ վերջին բաստիոն տերմինը։ Կներեք էլի, ի՞նչ բաստիոն, էդքան չե՞ք սիրում ձեր պետությունը»։

Փաստաբանը նշեց՝ ինչ տեսել է խորհրդարանում քննարկումների ժամանակ, նման է խորհրդային տարիներին նկարահանված «Белое солнце пустыни» ֆիլմին, որտեղ ասվում է «за державу, не обидно» (հայրենիքի համար սիրտը չի ցավում, խմբ.)։

«Էդքան չսիրել պետությունը, տենց ելույթնե՞ր... մատներ թափ տալով ԱԺ-ում խոսում են, բերանները ծռմռելով խոսել, էդ ինչ պահվածք է ընդհանրապես, տարրական էթիկայի հարց է։ Ի՞նչ կապ ունի, որ դու մեծամասնություն ես, ինչի՞ ես խոսում մյուս էն էլ տարիների փորձ ունեցող կուսակցության նախագահի կամ պատգամավորների հետ։ Դու մի հատ քո անցյալը նայի, դու անցյալ ունե՞ս, որ անցյալ ունեցող մարդկանց հետ այդպես ես խոսում»,- ասաց Խուրշուդյանը։

Հարցին, թե սահմանադրական բարեփոխումներ անելու գործում շտապողականությունն արդյոք կարելի է կապել Ադրբեջանում և Արցախում սպասվող ընտրությունների հետ, որտեղ ՍԴ-ն պետք է լինելու իշխանությանը ցանկալի օրենքներ դակելու համար, Խուրշուդյանը պատասխանեց՝ չէ, այդ իրադարձությունները ավելի քաղաքական խնդիր են։

«Էս լարվածությունը մոտավորապես կարող եմ կապել նաև... ընդունեք մի պահ Վահե Գրիգորյանի հետ կապված. Էդ մարդը աշխատանքի, ընտրվեց, եղբայր գնա աշխատի, կարող ա էդ մարդիկ աշխատում են էնպես, ոնց դու չես էլ պատկերացրել, որ էդ աշխատանքը էնպես ա կազմակերպվել, որ դու աշխատես, հասկանաս, որ էդ խնդիրը չկա։ Եթե դուք խոսում եք ճգնաժամի մասին, ասում են ճգնաժամ ա ստեղծվել ՍԴ-ում, ես էլ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում՝ ճգնաժամ է ստեղծվել ԱԺ-ում։ Հիմա ասում եմ, պարոն Փաշինյան ջան, էս ԱԺ-ով իմ սուբեկտիվ կարծիքն է, երկար ճանապարհ չունեք գնալու, չի կարելի նման մոտեցմամբ տենց հեռանկարներում ինչ-որ ծրագրեր, հայրենիքի բարգավաճում, ժողովրդի վիճակի լավացման գնալ»,- նշեց Խուրշուդյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}