Սիրո խոստովանություն՝ գրքով
Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցությամբ իրականացվել է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան։
qahana.am-ը գրում է.
«Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին սիրո խոստովանություն կարելի է անել թե՛ բառերով, թե՛ գրքով: Վերջինիս հնարավորությունը ընձեռնել էին ԱՀԹ-ն և «Բուկինիստ» ընկերությունը:
Սուրբ Սարգսի տոնին նախորդող օրերին գրքասերները կարող էին 20% զեղչով գիրք գնել «Բուկինիստ»-ից, գրել ընծայագրեր և թողնել այնտեղ՝ բացիկի վրա նշելով այն անձի անունը և տվյալները, ում ցանկանում էին նվիրել գիրքը:
Այս տարի գրքով սիրո խոստովանություն անել հնարավոր էր նաև նրանց, ովքեր այս պահին գտնվում են Հայոց բանակում՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները:
Գրքերի 350-ից ավելի հասցեատերերը երեկ հավաքվել էին Աբովյան փողոցում գտնվող «Բուկինիստ» գրախանութում՝ ստանալու իրենց նվերները, մասնակցելու միջոցառմանը, դրա ընթացքում կազմակերպված խաղարկությանը:
Խաղարկության ընթացքում մասնակիցներն ունեին հնարավորություն շահելու մայրաքաղաքի մի շարք մշակութային, ժամանցային կենտրոնների տոմսեր, ճամփորդություն, շոկոլադ, սուրճի փաթեթներ և այլն: Գրքերի հասցեատերերից յուրաքանչյուրը ստացել է նաև նվերներ Արարատյան Հայրապետական թեմի կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը