Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է ՀՀ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։
«Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաև «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2020 թվականի ապրիլի 5-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան