Արսեն Բաբայան. Նախագահը սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը
Իրավաբան Արսեն Բաբայանը, որ միացել էր ՀՀ նախագահին ուղղված խնդրագրին՝ Սահմանդրության փոփոխությունների հանրաքվեի հրամանագիրը չստորագրելու կոչին, գրում է.
«Հանրապետության նախագահը նշանակեց հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահը հանրությանը դիմելու և հանրության կարծիքը ճշտելու (ուղիղ ժողովրդավարություն) կողմնակիցն է: Այդ մասին նա հայտարարեց նաև «Շանթ»-ին տված վերջին հարցազրույցով:
Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության (130-ից ավելի իրավաբան ու իրավապաշտպան) կոչը, որն ընդամենը պահանջում էր չստորագրել այդ որոշումն ու չնշանակել հանրաքվե:
Հիշեցնեմ, որ նախագահի կողմից չստորագրելը չէր առաջացնում իրավական հետևանք, այսինքն` չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կնշանավեր իրավունքի ուժով:
Նկատեմ, որ նախագահն ուներ բազմաթիվ տարբերակներ, որոնցից վատագույնը այդ հակապետական փոփոխությունների ստորագրումն էր:
Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը»։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. Նախագահի աշխատակազմին պրո-բոնո հիմունքներով մասնագիտական աջակցությունս եմ հայտնում
- Փաշինյան. Կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը
- Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը
- Հանրապետության նախագահին ուղարկված խնդրագրի ներքո ստորագրել է 132 իրավաբան ու իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան