Փաշինյան. Կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը ստորագրելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանրապետության նախագահը ստորագրեց ապրիլի 5-ին հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը:
Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը:
Դուխով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 132 իրավաբան ու իրավապաշտպան դիմել էին ՀՀ նախագահին՝ խնդրելով չստորագրել հրամանագիրը, այդպիսով ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը
- Հանրապետության նախագահին ուղարկված խնդրագրի ներքո ստորագրել է 132 իրավաբան ու իրավապաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան