ԱՀԿ-ն փորձագետներ է ուղարկել Չինաստան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդլայնված փորձագիտական խումբը մեկնել է Չինաստան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջիկա օրերին Չինաստան են մեկնելու միջազգային փորձագետներ՝ օգնելու չինացի գիտնականներին ուսումնասիրել նոր կորոնավիրուսը և մշակել դրա դեմ պայքարի միջոցառումներ:
Կազմակերպության տնօրենը նշել է, որ խումբը գլխավորում է բժիշկ Բրյուս Էյլվորդը, «որը առողջապահական արտակարգ իրավիճակների դեպքում աշխատելու մեծ փորձ ունի»:
2018 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին Առողջապահական համաշխարհային կազմակերպությանը Ուհան քաղաքոմ կորոնավիրոսի տարածման մասին: Չինաստանում այդ վարակից զոհերի թիվը հասել է 811-ի, 37,2 հազար մարդ վարակված է:
Հարակից հրապարակումներ`
- «Diamond Princess» նավի վրա կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի
- Չինաստանի իշխանությունները ավելի քան 10 միլիարդ դոլար են հատկացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
- Բրիտանացի ֆուտբոլիստը կատակել է կորոնավիրուսի թեմայով
- Ուհանում բացվեց երկրորդ հիվանդանոցը կորոնավիրուսով վարակվածների համար
- Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերը հասել են 11-ի
- Կորոնավիրուս. ԱՀԿ-ն նախազգուշացնում է պաշտպանության միջոցների սղության մասին
- Չինաստանում հրապարակվել է վիճակագրություն` շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ
- Մահացել է կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացրած բժիշկը
- Կորոնավիրուս անվանումը կրող վարակը շարունակում է տարածվել