Թուրքիան հրետակոծել է սիրիական Իդլիբում գտնվող Սարակիբ քաղաքը
Թուրքիան կրակ է արձակել սիրիական Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքի վրա, որը օրեր առաջ էր անցել սիրիական հսկողության տակ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ թուրքական զորքերը օգտագործել են ծանր հրետանի: Պայթյունը տեղի է ունեցել Սարաքիբ քաղաքում և նրա շրջակայքում:
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, սիրիական ընդդիմության զինված խմբավորումները՝ թուրքական հրետանու քողի տակ, Իդլիբ նահանգի արևելքում հարձակվել են կառավարական բանակի ստորաբաժանումների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան