Ինքնաթիռը տրանսատլանտյան չվերթի ռեկորդ է սահմանել՝ Սիարա փոթորկի օգնությամբ
British Airways-ի «Boeing 747» ինքնաթիռը, որը Նյու Յորքից Լոնդոն էր թռչում, տրանսատլանտյան չվերթի տևողության նոր ռեկորդ է սահմանել՝ տեղ հասնելով 4 ժամ 56 րոպեում։
Ըստ Flightradar պորտալի, մինչ այդ ռեկորդը պատկանում էր Virgin Atlantic-ին, որի ինքնաթիռը կատարել էր այս չվերթը 4 ժամ 57 րոպեում։
Ինչպես գրում է Ria-ն, Նյու Յորքից Լոնդոն թռիչքի միջին ժամանակը 6 ժամ 13 րոպե է:
Նշվում է, որ այս արագության պատճառը Սիարա փոթորիկն է, որը թույլ է տվել ինքնաթիռին արագություն հավաքել ժամում 1327 կիլոմետր:
Փոթորկի ատճառով Մեծ Բրիտանիայում որոշ չվերթներ չեղյալ են հայտարարվում, երկրի որոշ շրջաններ հեղեղված են։: Նիդերլանդներում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ:
Ըստ կանխատեսումների՝ երկրի առափնյա շրջաններում քամու ուժգնությունը կհասնի 120 կմ ժամ արագության: