
«Տապան» թանգարանի հնությունները՝ Էրմիտաժում
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանի հնությունները, սուրբ մասունքներն ու հին ձեռագրերը ցուցադրվելու են Էրմիտաժում: Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից տեղեկացնում ենք, որ փետրվարի 15-ից մինչև մայիսի 15-ը Էրմիտաժի Ձմեռային պալատի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայ ժողովրդի հարուստ հոգևոր և մշակութային կյանքը ներկայացնող երկու տասնյակից ավելի բացառիկ նմուշներ:
««Տապան» թանգարանի հնությունները» Էրմիտաժում» ցուցահանդեսը կազմակերպվում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արք․ Ներսիսյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ: