Արմեն Պետրոսյան. ԱՄՆ-ը ստվերային ջանքեր է գործադրում՝ Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» իրականացման համար
ԱՄՆ-ն միակողմանի ստվերային ակտիվ ջանքեր է գործադրում՝ խթանելու համար իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» իրականացման գործընթացը՝ չնայած դրա հետ կապված մի շարք կազմակերպությունների և առանցքային շահառու դերակատարների կողմից արտահայտված բացասական վերաբերմունքին։ Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Վերոնշյալի համատեքստում, տեղեկատություն է տարածվել առ այն, որ առաջիկա շաբաթների ընթացքում Կահիրեում մի քանի կարևոր արաբական երկրների և Իսրայելի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով է նախապատրաստվում՝ Վաշինգտոնի ակտիվ միջնորդությամբ։
Ի դեպ, նշված հանդիպումը բնութագրվում է որպես «աննախադեպ», քանի որ դրան կարող են մասնակցել Եգիպտոսի նախագահը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը, Հորդանանի, ԱՄԷ-ի, Սուդանի, Բահրեյնի, Օմանի ղեկավարները, ԱՄՆ-ի պետքարտուղարը և այլն․․․ Նշվում է, որ փորձ է արվում ապահովել նաև Պաղեստինյան ինքնավարության ղեկավարի մասնակցությունը․ գործընթացը համակարգում է անմիջապես Մ․ Պոմպեոյի թիմը։
Եթե նման հանդիպում կայանա, ապա անգամ անկախ արդյունքներից, բավական կարևոր և , հիրավի, աննախադեպ քայլ կլինի մերձավորարևելյան հիմնախնդրի հետ կապված լիցքաթափման առումով»,- գրել է Արմեն Պետրոսանը։
Հարակից հրապարակումներ`
- Էհուդ Օլմերթն ու Մահմուդ Աբբասը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրում՝ Թրամփի «դարի գործարքի» դեմ
- Պուտինն ու Մերկելը քննարկել են ամերիկյան «դարի գործարքը»
- Նեթանյահուն և Պուտինը քննարկում են ամերիկյան «դարի գործարքը» և Սիրիայի հարցը
- Երուսաղեմը չի վաճառվում. Աբբասն արձագանքում է Թրամփի «դարի գործարքին»
- Թրամփը ներկայացրեց մերձավորարևելյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները