Լարսը փակ է
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարhը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
Երեկ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա: