Netflix-ը ձախողվել է «Օսկար»-ում
Netflix-ի ֆիլմերը «Օսկարում» ձախողվել են: kulturomania.ru-ի հաղորդմամբ, կինոընկերության նախագծերը հավակնել են մրցանակի 24 անվանակարգում, սակայն ընդամենը երկու արձանիկի են արժանացել:
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Ամերիկյան գործարանը», իսկ «Ամուսանական պատմություն» դրամայում հանդես եկած Լորա Դերնը ստացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում:
Netflix-ից հավակնորդների թվում են եղել «Ամուսանական պատմությունն» ու «Իռլանդացին»:
2019-ին Ալֆոնսո Քուարոնի «Ռոման» մրցանակի էր արժանացել «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Այն նկարահանվել էր հենց Netflix-ի պատվերով: Հոլիվուդում սկանդալ էր հասունացել, որոշ հայտնի ռեժիսորներ, օրինակ Սթիվեն Սփիլբերգը, հայտարարել էին, որ սթրիմ- ծառայությունների նախագծերը չպետք ներկայացվեն «Օսկարի», քանի որ կինոթատրոններում դրանք չեն ներկայացվում: Ներկա պահին Ամերիկյան կինոակադեմիայի անդամները որոշել են չփոխել մոլորակի գլխավոր կինոմրցանակաբաշխության մասնակցության պայմանները:
Հարակից հրապարակումներ`
- «Մակաբույծների» ռեժիսորը՝ իր հաղթանակի մասին
- «Մակաբույծներ» ֆիլմը նվաճեց Օսկար 2020-ի գլխավոր մրցանակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա