Պակիստանը Հնդկաստանին մեղադրում է հրադադարի ռեժիմի խախտման մեջ
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է Հնդկաստանի դեմ ՝ Քաշմիրում անցակետային գծի վրա հրադադարի պայմանագիրը խախտելու պատճառով: Այս մասին «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում։
«Պակիստանի արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի դեպարտամենտի ղեկավար Զահիդ Հաֆիզ Չոդրին բողոք է ներկայացրել Իսլամաբադում Հնդկաստանի դեսպանություն, և դատապարտել է հսկիչ գծի երկայնքով հնդկական ուժերի կողմից հրադադարի չհամաձայնեցված խախումը», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով մոտ 10 մարդ վիրավորվել է։
«Նման չմտածված գործողությունները հստակ խախտում են 2003 թվականի հրադադարի մասին պայմանագիրը և ամբողջովին անտեսում են մարդու իրավունքները, ինչպես նաև սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Հնդկաստանը պետք է պահպանի հրադադարի ռեժիմը»,- ասված է հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան