Արքայազն Հարրին հարսանիքից հետո ճաղատացել է
Արքայազն Հարրին ճաղատացել է և այցելել մազերի վերականգնման կլինիկա։ Բրիտանացի լրագրողները պնդում են, որ Սասեքսի 35-ամյա դուքսը մազերի պատվաստում է արել Լոնդոնի հեղինակավոր Philip Kingsley Trichological Clinic-ում՝ 2019-ի վերջին։ Փորձագետներից մեկը պնդել է, որ արքայազնի ճաղատությունը, 2018 թվականի մայիսին Մեգան Մարքլի հետ հարսանիքից հետո, կրկնակի ավելացել է։ Սակայն, 2020 թվականին Հարրիի գլխին մազերի քանակն ավելացել է։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մազերի պատվաստման մասնագետ Ազիմ Շահմալաքը լրագրողների հետ զրույցում ենթադրել է, որ մազերի պատվաստման հարցում արքայազնին դրդել է կինը ՝ Մեգան Մարքլը։
«Նա հոլիվուդյան դերասանուհի է եղել, դրա համար էլ գիտի, թե որքան կարևոր է լավ տեսք ունենալը։ Իմ շատ հաճախորդներ գալիս են իրենց ընկերուհիների ճնշման տակ, որոնք չեն ուզում հանդիպել ճաղատ տղամարդկանց հետ»,-նշել է բժիշկը։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին ասել է՝ մոր մահից հետո յոթ տարի գնացել է հոգեբանի մոտ
- Թագավորական ընտանիքը տուն է պատրաստում Հարրիի ու Մեգան Մարքլի համար
- Արքայազն Հարրին «շատ է տխրել»
- Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին