Դատախազությունը որոշել է Բաբլոյանի վերաբերյալ քրգործը կրկին վերադարձնել քննիչին
Դատախազությունը որոշել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին:
«Դատախազությունը որոշեց` Ա. Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը կրկին վերադարձնել քննիչին, կրկին բավարարելով մասնակի իմ բողոքը։ Չափազանց կարևորում եմ Դատախազության սույն գործով նման դիրքորոշումը և սկզբունքային որոշումը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 28-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի (իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Արդեն մեկ անգամ գլխավոր դատախազությունը Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձրել էր քննիչին՝ լրացուցիչ քննության:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում էր
- ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը
- Երվանդ Վարոսյան. Միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել Բաբայանի ու Բաբլոյանի դեմ քրեգործի կարճումը
- Փաստաբան. Արա Բաբլոյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է քննիչին
- ՀՔԾ. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Արա Բաբլոյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- «Առաջադրված մեղադրանքն ապօրինի է». Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին