«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը:
ՀԿԵ-ից հայտնում են, որ մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական և կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ:
Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովյան պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովյան տնտեսական համալսարանում: Նա 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղում»:
«Ընկերությունը աշխատում է արդյունավետ. արտադրական և ֆինանասական ցուցանիշները աճում են: Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալների անկման ֆոնին երկաթուղով փոխադրման ծավալները ավելանում են, ՀԿԵ աշխատավարձերը բարձր են հայաստանյան միջին ցուցանիշերից, ընկերությունը աշխատում է ֆինանսական դրական արդյունքներով»,- նշել է Վյաչեսլավ Պավլովսկին:
Նա նաև ընգծել է ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի արդյունավետ աշխատանքը, որի ղեկավարության ներքո ընկերությունը ցուցաբերել է զարգացման դրական արդյունքներ և ապահովել բարձր շահութաբերություն: Սերգեյ Վալկոն նշանակվել է նոր պաշտոնում ՌԵ համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան