Երևանում երթուղայինների վարորդները գործադուլ են անում
Երևանում տաս երթուղի սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդները գործադուլ են անում, նրանք մեքենաները դուրս չեն հանել ավտոպարկից:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ տաս երթուղի՝ 1, 10, 12 և ևս մի քանի համարը սպասարկող տրանսպորտային միջոցների վարորդները հրաժարվում են աշխատել:
«Մի մասնավոր ուղևորափոխադրող ընկեություն, որը սպասարկում է տաս երթուղի, բարձրացրել է այսպես կոչված պլանը օրական 1500 դրամով: Վարորդներին ձեռնտու չէ: Պատճառն այն է, որ միջին աշխատավարձը բարձրացնելու բերումով վարորդների աշխատավարձը բարձրացրել է, բայց միաժամանակ կազմակերպությունը բարձրացրել է պլանը, ինչն էլ խնդիր է առաջացրել»,- ասաց նա:
Հ.Կարապետյանի խոսքով, այժմ քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միջնորդում է, որպեսզի խնդիրը հնարավորինս արագ հարթվի, ուղևորափոխադրումները վերականգնվեն:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ երթուղիներն այլ տրանսպորտային միջոցներ սպասարկեն, մինչև հարցը լուծվի, նա պատասխանեց, որ ընթացքում նաև այդ հարցերը կքննարկեն:
Հարակից հրապարակումներ`
- 99 համարի երթուղային տաքսու վթարից տուժածներն ունեն միջին ծանրության կոտրվածքներ
- Երևանում ինը կազմակերպություններ տարբեր պատճառներով հրաժարվել են երթուղիների սպասարկումից
- Հայկ Մարության. Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից
- Գծատերերից հավանաբար կազատվենք նոր երթուղային ցանցի ժամանակ. Նավասարդյան