Վանում 13 փախստական է մահացել ձնաբքի պատճառով
Թուրքիայի Վան նահանգում ձնաբքի հետևանքով 13 փախստականներ են մահացել։ Թուրքիայի նահանգապետարանի տվյալներով, փախստականներին գտել են շաբաթ օրը երեկոյան Չալդիրանի շրջանում՝ Իրանի սահմանի մոտակայքում: Դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել փախստականների և միգրացիայի դեմ պայքարի հանձնաժողովի հանձնաժողովի խոսնակ Գյուլսեմ Աջաօղլուն: Այս մասին գրում է ANF News-ը։
Նշվում է, որ ամեն օր ավելի շատ փախստականներ են մահանում, քանի որ անցնում են ռիսկային փախուստի ճանապարհներով` խիստ վտանգավոր եղանակային պայմաններում:
«Միջազգային հանրությունը բավարար ուշադրություն չի դարձնում այս հումանիտար ճգնաժամին, և արդյունքում՝ մարդկանց ապօրինի թրաֆիքինգը մեծանում է համաշխարհային մասշտաբով », - ասել է Աջաօղլուն:
Գյուլսեմ Աջաօղլուն նաև տեղեկացրել է, որ Իրանից փախուստի հիմնական ուղին անցնում է Վանի նահանգով՝ հավելելով, որ միայն վերջին 6 ամիսների ընթացքում գրեթե հարյուր փախստականներ խեղդվել են, սառել են, մահացել ճանապարհատրանսպորտային պատահարներից: