Ալիևի կուսակցությունը մեծամասնություն է ստանում, ընդդիմությունը խոսում է խախտումների մասին
Ադրբեջանում նախօրեին տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ. իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, կստանա նոր խորհրդարանում տեղերի մեծամասնությունը:
Այս մասին, ինչպես գրում է euronews-ը, վկայում են հարցումների տվյալները: Ըստ էկզիթփոլի «Նոր Ադրբեջանը» ստանում է 65-ից 69 տեղ տեղ՝ 125 տեղ ունեցող խորհրդարանում:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են քվեարկության ընթացքում զանգվածային խախտումների մասին: Ընդդիմության ամենամեծ կուսակցությունը՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» բոյկոտել են ընտրությունները:
Քվեարկությունն իրականացվել է մեծամասնական ընտրական համակարգով՝ մեկ մանդատ մեկ ընտրատարածքում:
Նշվում է, որ ԿԸՀ-ն կհայտարարի քվեարկության նախնական արդյունքների մասին այսօր, իսկ վերջնական արդյունքները պետք է ամփոփվեն 20 օրվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին