Իրանը մտադիր է մայիսին ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը
Իրանը պատրաստվում է այս տարվա մայիսին երկրամերձ ուղեծիր դուրս բերել «Նահիդ 1» արբանյակը, որի հիմնական նշանակությունը լինելու է երկրի տարածքն անլար կապով ապահովելը։
Արբանյակի ուղեծիրը գտնվելու է Երկրից 250 կմ բարձրության վրա։ Ենթադրվում է, որ այն կարձակվի պինդ վառելիքով աշխատող կրող հրթիռի օգնությամբ։ Այս մասին, ինչպես գրում է regionmonitor-ը, հայտնել է իրանական «Мehr» լրատվական գործակալությունը:
Իրանի տեղեկատվական-հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 9-ին պետք է արձակվի «Զաֆար» արբանյակը։ Սա կլինի այն ուղեծիր դուրս բերելու 4-րդ փորձը, նախորդ 3-ն անհաջող են անցել։