Երկարատև ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ունի կանանց ազգային հավաքական
Փետրվարի 7-ից 9-ը թիմն անցկացրեց մարզական առաջին հավաքը վերաստեղծումից հետո: Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Մանուկ Սարգսյանը, ով տղամարդկանց տարբեր տարիքային հավաքականներում աշխատելու մեծ փորձ ունի: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայք էջից:
Այս հավաքին մասնակցում էին միայն Հայաստանում հանդես եկող 28 ֆուտբոլիստուհիներ, սակայն հետագայում նախատեսվում են համալրումներ նաև արտերկրից: Շատ կարևոր է նաև, որ արդեն ունենք ոչ միայն մինչև 19, այլև մինչև 17 տարեկանների և ազգային հավաքական:
Մարզական հավաքի մանրամասները և Մանուկ Սարգսյանի հարցազրույցը՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում.
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են