Վահան Թումասյան. Գյումրիում աղքատությունը հասել է զարհուրելի և անհաղթահարելի չափերի
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը Գյումրու աղքատ թաղամասերից մեկի բնակիչներին այցելությունից հետո գրել է.
«Գյումրում աղքատությունը հասել է զարհուրելի և անհաղթահարելի չափերի...
Հիմա վերադառնում եմ Գյումրու ծայրահեղ աղքատ ու հին թաղամասերից մեկից, Սեվերսկի է կոչվում... անկեղծ ի վիճակի չեմ նկարագրել այն ինչ տեսել ու զգացել եմ, գրելու կարողությունս չի բավարարում...
Հիմս միայն մի ընտանիքի մասին: Նրանք բնակվում են 1926 թվականի երկրաշարժից հետո ֆիների կողմից կառուցված մի փայտե տնակում՝ կիսաքանդ բարակում, ընտանիքը բնակվում է 14 անձով՝ մի փայտաշեն կացարանում, որից 6 մանկահասակ երեխաներ ու ևս մեկը ծնվելու է մի ամսից: Երկու տղաները՝ Թռչունյան մանկատան սաները հիմա Արցախի դիրքերում են ծառայում... մի տղան 3 փոքրիկներին որբ թողնելով երկու ամիս առաջ ինքնասպանություն է գործել...
Նրանց դպրոցահասակ երեխաներն էլ Թռչունյանի լուծարումից հետո հաճախում են մոտակա գյուղի դպրոցը... Անկեղծ ասած նույնիսկ չեմ կարողանում կողմնորոշվել, թե ինչպես օգնել նրանց, որպեսզի առարկայական լինի...»։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Թումասյան. «Հուսամ Գյումրիում թեժ տաշի-տուշին դոմիկներում էլ ջերմություն կապահովվի»
- Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով
- «Հիմա մարդիկ սովից էլ չեն սարսափում, միայն ցրտից»
- Գյումրիում մարդիկ թերսնված են, հացի խնդիր ունեն, իսկ միակ լավ բանը նոր քաղաքապետն է. Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան