ՏԿԵՆ. Բաբաջանյան փողոցն առնչություն չունի Հյուսիս-հարավ ծրագրի հետ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջայան 10 ու հարակից շենքերի բնակիչներն այսօր բողոքի ընթացքում հայտարարեցին, որ դեմ են իրենց բակում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժինն այս առնչությամբ տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում»։
Նկատենք, որ խոսքը Արգավանդ-Շիրակ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ հատվածի մասին է, որը շահագործման կհանձնվի 2020-ին։
Հարակից հրապարակումներ`
- Բաբաջանյան փողոցում քաշքշուկ առաջացավ ոստիկանների ու բնակիչների միջև
- Բաբաջանյան փողոցի բնակիչներ. Հյուսիս-հարավն այստեղով չի անցնելու
- Արգավանդ-Շիրակ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ հատվածը շահագործման կհանձնվի 2020-ին
- Ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը