Արամ Վարդևանյան. Հետաքրքրի է, թե հետագայում ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն «Վիկիլիքս»-ում առկա տեղեկությունների վերաբերյալ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ Դատարանը քննարկում է պաշտպանների միջնորդությունը։ Նախորդ դատական նիստում դատարանը լսել է Արմեն Գևորգյանի փաստաբանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելի վաղ նման միջնորդություն ներկայացրել էր Սեյրան Օհանյանի փաստաբանը։
Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը նախ ռեպլիկ ներկայացրեց Ա. Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդության վերաբերյալ, նկատեց, որ Հայաստանում եղել է դեպք, երբ մեղադրանքի հիմքում դրվել է մի տեղեկություն, աղբյուր, որը հանցագործության արդյունք է։
«Խոսքը «Վիկիլիքսի» հայտնի տեղեկության մասին է, որը Հանրային հեռուստաընկերության եթերում էր ազդարարվում որպես մեղադրանքի հիմքը։ Շատ հետաքրքրական է, որ վերջերս ԱՄՆ դեսպանատունը «Վիկիլիքսի» վերաբերյալ պնդում էր ներկայացրել։ Հետաքրքրի կլինի, թե հետագայում ի՞նչ գործողություններ կձեռնարկվեն այլ տեղեկությունների վերաբերյալ, որոնք կրկրին այդ աղբյուրում առկա են»,-ասաց Վարդևանյանը։
Փաստաբանն ուսումնասիրել է Քրեական օրենսգրքի 300 հոդվածի փոփոխության ժամանակ ԱԺ-ում հնչած հայտարարությունների սղագրությունները։ Հիշեցրեց, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասել է՝ փոփոխվող հոդվածը պարունակում է 5 թերություն։
«Եթե ԱԺ բարձր ամբիոնից նման հայտարարություն է արվում ու դրա վերաբերյալ գործադիրը, դատական իշխանությունը, դատախազությունը հակառակ պնդում չեն անում, դա արդեն խոսում է ենթադրյալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքի պահին գործող քրեական օրենքի նորմի թերության և առհասարակ բացակայության մասին»,-մանրամասնեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց
- Դատարանը հրաժարվեց տրամադրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան